Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

Աննա Կոստանյան 6.09.2021 - 17:39
6.09.2021 - 17:39 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին:

Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացումը, ընդգծել հատկապես ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ԵԱԶԲ-ի առանձնահատուկ դերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների և այդ ուղղությամբ համատեղ իրականացվելիք հնարավոր քայլերի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ