Մի շարք անձինք ազատվեցին շարքային կազմի պարտադիր զինծառայությու­ն­ի­ց

Աննա Կոստանյան 11.01.2024 - 12:06
11.01.2024 - 12:06 դիտում

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավի­ճա­կի մա­սին» ՀՀ օրենքի՝ մի շարք անձինք ազատվել են շարքային կազմի պարտադիր զինծառայությու­ն­ի­ց: Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն Գևորգ Սամվելի Ասլանյանը, Արման Յուրիկի Թադևոսյանը, Դավիթ Նորիկի Հարությունյանը, Էդգար Գուրգենի Ավետիսյանը, Սևակ Արշակի Ղուկասյանը, Մեսրոպ Վարդանի Սահակյանը, Գևորգ Գարեգինի Հարությունյանը, Դավիթ Կարենի Պողոսյանը, Գևորգ Հովիկի Մարտիրոսյանը, Վիգեն Արմենի Սիմոնյանը:

Ըստ հիմնավորման՝ Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ