Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Աննա Կոստանյան 1.05.2023 - 18:26
1.05.2023 - 18:26 դիտում

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ