Միրզոյանն ու Վրաստանի ԱԳ նախարարը անդրադարձել են Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին

Աստղիկ Խաչատրյան 12.08.2025 - 20:28
12.08.2025 - 20:28 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի կապակցությամբ հնչած ուղերձի համար:
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ գործընկերության օրակարգին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ