Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղարիբաշվիլիի հետ

16.07.2022 - 12:32 դիտում

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը: Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեման ժամեր անց Թբիլիսիում կայանալիք հանդիպումն էր Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև:

Ղարիբաշվիլին ընդգծել է դրական երկխոսություն ունենալու կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության ու երկկողմ առևտրի բնագավառներում:

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ