Միրզոյանը Բորելի հետ մտքեր է փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության վերաբերյալ

8.07.2023 - 19:30 դիտում

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում Դուբրովնիկի համաժողովի շրջանակում հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բորելի հետ մտքեր է փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ