Միջոցռում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 76 ամյակին

Աննա Կոստանյան 4.05.2021 - 18:23
4.05.2021 - 18:23 դիտում

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում այսօր տեղի է ունեցել միջոցռում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 76 ամյակին:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել․ «Հարգելի վետերաններ, սիրելի զինվորներ, սպաներ, սերժանտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծ իրադարձություն էր ինչպես մարդկության, այնպես էլ մեր ժողովուրդների պատմության մեջ: Հաղթանակի օրվանից 76 տարի անց մենք զգում ենք հերոսական սխրանքի վեհությունը, որն իրականացրել են մեր պապերն ու նախապապերը: Մենք բարձր ենք գնահատում նացիզմի դեմ պայքարը, որի առկայությանը բախվում ենք մինչ օրս, դրա վառ ապացույցն է տարածաշրջանում կոնկրետ անձանց հայատյաց գաղափարներով քաղաքականություն վարելը։ Բայց մենք հավատարիմ ենք մեր պայքարում, դրա վառ ապացույցը 44 օրյա պատերազմն է, որի ժամանակ անմահացած մեր հերոսները շարունակում էին իրենց պապերի արդար պայքարը։ Հաղթանակի օրը մեր երկրների ներկա սերնդի համար ծառայում է որպես հոգևոր միասնության և համերաշխության փայլուն օրինակ: Այս տոնի առթիվ անկեղծորեն մաղթում եմ ձեզ ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ, Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահներ, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություն ծառայության մեջ»։
Միջոցառման ժամանակ պարգևատրվել են ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինվորականներ, հնչել են հաղթանակին նվիրված երգեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ