Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզը

Աննա Կոստանյան 26.05.2021 - 16:39
26.05.2021 - 16:39 դիտում

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը ներկայացրել է ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախագծի առնչությամբ ԵՄ դիտարկումների ու դրանց արձագանքի վերաբերյալ զեկույցը: Ներկայացվել է նաև ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը:

Զեկույցից հետո ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները ամփոփ զեկուցել են իրենց ոլորտում նախատեսված միջոցառումների մասին, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

Նիստի արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ճանապարհային քարտեզը՝ այն վարչապետի ստորագրման ներկայացնելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ