Միջազգային փորձի փոխանակում լրագրության ոլորտում

Հրաչ Սահակյան 9.11.2022 - 18:00
9.11.2022 - 18:00 դիտում

ԱՊՀ երկրների երիտասարդ լրագրողների համար SputnikPro կրթական նախագծի ավանդական դեմառդեմ նիստը մեկնարկել է Միջազգային լրատվական գործակալության եւ Sputnik ռադիոյի Մոսկվայում գտնվող կենտրոնակայանում։ Ծրագրի 15 մասնակիցների թվում էին Բելառուսից «Գոմել» հեռուստառադիոընկերության, Ղազախստանից «Խաբար24» հեռուստաալիքի, Հայաստանից «Ցայգ» հեռուստաընկերության, Հարավային Օսիայի «Իր» պետական հեռուստառադիոընկերության այլ մասնագետներ: Մեկշաբաթյա ծրագրին լրագրողները մանրամասն ծանոթացան ժամանակակից միջազգային մուլտիմեդիա գործակալության աշխատանքին, ֆոտոլրագրության վերջին միտումներին, քննարկեցին ԶԼՄ-ներում ապատեղեկատվության խնդիրը եւ լուրերը ստուգելու ուղիները: Բացի այդ, նրանք հնարավորություն ունեցան մասնակցել Sputnik-ի փորձառու փորձագետների գործնական վարպետության դասերին։ Նաեւ կայացավ քննարկում ժամանակակից ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների աշխատանքը ԱՊՀ եւ Բալթյան երկրներում թեմայով Sputnik մուլտիմեդիա կենտրոնների տնօրեն Անդրեյ Բլագոդիրենկոյի հետ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ