Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ինարիտու

3.12.2022 - 15:48 դիտում

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Սոթքում է:

«Այս ամբողջ շրջանը սեպտեմբերին ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք միջազգային հանրությանը խնդրում ենք գործել և ստիպել Ադրբեջանին՝ հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ Հայաստանի հողերից»,- գրել է իսպանացի պատգամավորը:

Ինարիտուն Հայաստան է ժամանել երկօրյա այցով:

Նախօրեին նա այցելել էր Ջերմուկ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ