Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ սպասում են միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյան

Աստղիկ Խաչատրյան 26.01.2023 - 22:05
26.01.2023 - 22:05 դիտում

Եվրոպայի խորհրդի որոշ անդամներ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Օրինակ, մի քանի օր առաջ երկրներից մեկի առաջնորդը (խմբ. Իլհամ Ալիևը) ասաց, որ եթե նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել մեր պայմաններով, մեր սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի խորհրդի հռետորաբանությունը չէ և համահունչ չէ Եվրախորհրդի շրջանակներում ստանձնած պարտականություններին։

«Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն են այս կազմակերպության կողմից սովամահ են լինում և սպասում են միջազգային հանրության արձագանքին»,- նշել է Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ