Միհրան Խաչատրյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Աննա Կոստանյան 17.06.2022 - 10:20
17.06.2022 - 10:20 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ