Միասնությունը լավագույն զենքն է․ Մխիթարյան

Աստղիկ Խաչատրյան 13.11.2023 - 19:06
13.11.2023 - 19:06 դիտում

Իտալիայի առաջնության 12-րդ «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»։

Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, խոսել է խաղի մասին։

«Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք։ Հիմա միջազգային դադար է, իսկ հետո կպատրաստվենք «Յուվենտուսի» հետ խաղին։

Ո՞րն է մեր ուժը: Այն, որ մենք մեկ թիմ ենք, դա հատկապես լավ է երևում բարդ իրավիճակների ժամանակ։

Միասնությունը լավագույն զենքն է»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը։

Աղբյուր  ArmSport.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ