ԵՄ արտաքին գործերի խորհուրդը պետք է հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Կոլոննա

Աստղիկ Խաչատրյան 13.11.2023 - 19:10
13.11.2023 - 19:10 դիտում

Այսօր Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը քննարկելու Է նաև Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակը: Նիստից առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ խնդրին:

«Կարևոր է, որ արտաքին գործերի խորհուրդը հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ եվրոպական առաքելությունը հզորացնելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Դա անելու ժամանակն է»,- ասել է Կատրին Կոլոննան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ