Մեր ռազմավարությունը պետք է լինի առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից. Փաշինյան

Աննա Կոստանյան 13.09.2023 - 18:08
13.09.2023 - 18:08 դիտում

POLITICO պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մասին:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարելուց:

«Մեր ռազմավարությունը պետք է լինի փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունն ուրիշներից: Մենք ուզում ենք ունենալ անկախ, ինքնիշխան երկիր, բայց պետք է միջոցներ ունենանք, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ռուսաստանին դիմելը, ամեն անգամ, երբ հակամարտություն է բռնկվում, պարզապես անընդունելի է, պնդել է Փաշինյանը։

«Անվտանգության իրավիճակը կտրուկ փոխվել է՝ շփման գծի խախտումներով և Լեռնային Ղարաբաղի տարածք ներխուժմամբ»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամ է ստեղծել՝ փակելով Լաչինի միջանցքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ