Մեր մարմնամարզուհիների գերազանց մրցելույթները Ռուսաստանում

Սամվել Աղանյան 30.09.2022 - 13:51
30.09.2022 - 13:51 դիտում

Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները գերազանց մրցելույթներ ունեցան Ռուսաստանի Դաշնության 2 խոշոր միջազգային մրցաշարերում: Գողարվետական մարմնամարզության թիմը, մարզիչ Նաիրա Մինասյանի գլխավորությամբ, գերազանցեց բոլոր սպասելիքները եւ 1-ին կարգայինի ծրագրով մրցելույթներում 5 սաներից 4-ը կանգնեցին հաղթողի պատվանդանին, իսկ 1-ն էլ դարձավ արծաթե մեդալակիր: Եվս 2-ը հանդես եկան սպորտի վարպետի ծրագրով՝ Մարիամ Դավթյանն ու Սեդա Խաչատրյանը, որոնք բարձրակարգ մրցելույթներով ծափահարություններ քաղեցին տրիբունաներից: Արտիստիզմի հատուկ մրցանակով պարգեւատրվեցին Անահիտ Եղիազարյանն ու Մարգարիտա Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ