Մեր հարևանների հանգստությունն ու խաղաղությունն ենք ցանկանում, հատկապես մեր հարևան պետություն Հայաստանի համար. Փեզեշքիան

Աննա Կոստանյան 19.08.2025 - 14:54
19.08.2025 - 14:54 դիտում

Մեր հարևանների հանգստությունն ու խաղաղությունն ենք ցանկանում, հատկապես՝ մեր հարևան պետություն Հայաստանի համար, և կարծում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև բարեկամության գործոնները լավագույն գործոններն են անվտանգության պահպանման համար և շարժվելը զարգացման ուղիով: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Մենք միշտ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է, և  դեմ ենք ցանկացած ուժի կիրառմանը տարածաշրջանում: Կարծում ենք, որ տարածաշրջանում պետք է ղեկավարումը լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերությունների տարածաշրջանի իրավիճակն ավելի է բարդացնում»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ