Մերձմոսկվայում ստուգումների ժամանակ հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել ադրբեջանական լոլիկի ավելի քան 17,5 տոննա խմբաքանակում

Աննա Կոստանյան 4.08.2021 - 13:15
4.08.2021 - 13:15 դիտում

Ռոսսելխոնադզորը Մերձմոսկվայում ստուգումներ իրականացնելիս հարավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից ներկրված լոլիկի խմբաքանակում: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Բուսասանիտարական վերահսկիչ անցակետում կարանտինային վերահսկողության ժամանակ ադրբեջանական ծագման թարմ լոլիկների 17,5 տոննա խմբաքանակը ստուգելիս կարանտինային վնասատու է հայտնաբերվել, մասնավորապես` լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absoluta (Povolny)», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարանտինային վնասատուի` կենսունակ վիճակում հայտնաբերումը հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքում: Գերատեսչությունից ծանուցում է տրվել ապրանքի սեփականատիրոջը: Վերջինս որոշում է կայացրել այն ախտահանելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ