Մերձմոսկվայում երկու ուկրաինական ԱԹՍ է խոցվել, ահաբեկչության փորձը կասեցվել է․ ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 9.08.2023 - 10:45
9.08.2023 - 10:45 դիտում

Ռուս զինվորականներին հաջողվել է կասեցնել անօդաչու թռչող սարքերի միջոցով Մերձմոսկվայում ահաբեկչություն իրականացնելու Կիևի փորձը։ ԱԹՍ-ները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից, զոհեր ու ավերածություններ չկան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թելեգրամյան ալիքում գրել էր, որ ՀՕՊ համակարգերը երկու մարտական անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք փորձում էին մոտենալ ՌԴ մայրաքաղաքին։ ԱԹՍ-ներից մեկը խոցվել է Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում։

«Այս գիշեր Մոսկվայի շրջանի տարածքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ ՀՕՊ համակարգերի կողմից ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ