Մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ.Shamshayn.com

5.02.2022 - 13:07 դիտում

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ժամը 08։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ։

Ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսն էլ՝ կողաշրջվել։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Այդ 1 կմ-անոց ճանապարհին վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ուժեղացված ծառայություն են կատարում ավագ տեսուչներ Գուրգեն Մաթևոսյանը, Լևոն Զազյանը, Աշոտ Մխիթարյանն ու Արմեն Վերդյանը։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը։ Վերջիններիս կողմից վթարների փաստերով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ