Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն. Նիկոլ Փաշինյան

14.01.2024 - 11:29 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 13-ին Գավառում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում մի հատված է հրապարակել ՔՊ նախաձեռնողի նիստում իր ելույթից։

«Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն»,- տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մենք պետք է սովորենք պետություն ստեղծել, պետություն ունենալ, պետություն ուժեղացնել, բայց դրա համար նախ՝ պետք է հասկանանք՝ պետությունն ինչ է:

«Պետությունը կարգուկանոն է: Հիմա Գեղարքունիքի մարզում Սևանա լճի հետ հարաբերվելը պետություն լինելու և չլինելու մեջ է: Սիգի հետ մեր հարաբերությունը պետություն լինելու և չլինելու մեջ է: Տարբերություններն այդտեղ են: Մինչև դեկտեմբերի վերջ մենք երբեք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել: Հասկանո՞ւմ եք, սրա մասին է խոսքը: Եվ մենք չպետք է խորշենք այս թեմաներից, և սա առաջինը մեր պարտքն է՝ որպես կառավարող կուսակցություն: Մենք պետք է խիստ լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ, որովհետև կուսակցությունը առանց գաղափարական պատրաստվածության չի կարող առաջնորդել երկիրը: Մենք պետք է առաջնորդենք երկիրը և պետք է իմանալ՝ ինչպես է պետք առաջնորդել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ապագան կառուցելու համար մենք պետք է հասկանանք՝ մեզ հետ ինչ է տեղի ունեցել և այսօր ինչ է տեղի ունենում:

«Մեր կուսակցության առաջիկա համագումարում, որը դեռ չգիտենք՝ երբ պետք է տեղի ունենա, կարծում եմ՝ ֆունդամենտալ նշանակություն ունեցող փաստաթղթեր պետք է ընդունենք, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության ապագայի մասին մեր պատկերացումներին»,- տեղեկացրել է վարչապետը:

 

Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն։

Մի հատված Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստում իմ ելույթից։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 13 января 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ