Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

17.12.2022 - 13:38 դիտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի կյանքեր, հատկապես՝ տարեցների և երեխաների, վտանգված են, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջերմության հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք ապահովել խաղաղություն և պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ