Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի. Փոլ Կրեկորյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

17.12.2022 - 13:13 դիտում

Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Երեքշաբթի Ադրբեջանի բռնապետը փակել է ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Վառելիքը, պարենամթերքը և դեղորայքը սպառվում են։ Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի»,- գրել է պաշտոնյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ