Մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին. Անդրեյ Կովաչև

Աննա Կոստանյան 4.10.2023 - 11:44
4.10.2023 - 11:44 դիտում

Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը X-ի իր միկրոբլոգում ԵՄ-ին կոչ է արել աջակցել Հայաստանի ժողովրդավարական իշխանություններին:

«Լեռնային Ղարաբաղը ցույց է տալիս, որ Մոսկվան կորցրել է վերահսկողությունն իր մերձավոր արտերկրի նկատմամբ։ ԵՄ-ն պետք է օգտվի առիթից և Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր: Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ձգտմանը»,- գրել է բուլղարացի պատգամավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ