Մենք հարգում ենք 1,5 միլիոն բնաջնջված հայերի հիշատակը. Հունաստանի վարչապետ

24.04.2022 - 15:45 դիտում

Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«107 տարի է անցել Հայոց ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումը ուղեցույց է ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է՝ ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»,- գրել է Միցոտակիսը Twitter-ի իր միկրոբլոգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ