Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման արշավն ավելի քան երբևէ օրհասական է. Կիպրոսի նախագահ

24.04.2022 - 15:47 դիտում
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.
«Մեր հայ եղբայրների հետ միասին մենք շարունակում ենք պայքարը։ Հարկավոր է վառ պահել սարսափելի Ցեղասպանության հիշատակը: «Այլևս երբեք»-ի կոչն այսօր ավելի արդիական է, քան երբևէ։ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման արշավն ավելի քան երբևէ օրհասական է»,- նշված է ուղերձում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ