Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 24.11.2023 - 16:56
24.11.2023 - 16:56 դիտում

Առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով, քաղաքացիների հարցերին՝ անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին։

«Եթե Հայաստանի շահերից բխող որևէ որոշում կայացնելու հետ կապված քաղաքական կամքի բացակայություն լիներ, նույնիսկ այն վերապահումները, որ մենք հրապարակային հայտնում ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված, դա էլ չէինք անի։

Եթե քաղաքական կամք չկա, ապա դա ասելու համար ինչու կար։ Ինչու մենք չենք կայացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, մենք կողմնորոշվելու ենք ՀՀ-ի պետական շահերով ու եթե այս պահին որևէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը ՀՀ-ի պետական շահն է եղել։

Այս պահին մեր արձանագրումներն ասում են, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով, որը ի սկզբանե հայտարարել ենք աշխատաքնային մակարդակով։ Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, ՀՀ-ն լինելով ՀԱՊԿ-ի անդամ չի կարողանում ստանալ քաղաքական, ռազմական աջակցություն, բայց այլ տեղերից ստանալու դեպքում ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է հանդիսանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ