Մեղրիի նախկին համայնքապետը 2 ամսով կալանավորվեց․ փաստաբան

Աստղիկ Խաչատրյան 13.07.2021 - 10:15
13.07.2021 - 10:15 դիտում

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը: Մխիթար Զաքարյանը ձերբակալվել էր երեկ:

Մեղադրվում է քրեական օրենսգրքի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Զաքարյանը հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 9-ին: Նա «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համարն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ