Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք

Աննա Կոստանյան 11.02.2022 - 14:50
11.02.2022 - 14:50 դիտում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 6-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և ծանր վիրավորանքի՝ 2-ական դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ