Մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք

5.09.2022 - 11:54 դիտում

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում իրականացվել է 6736 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, առողջացել է 2043 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 7 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 436727դեպք, որից 423359-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 3016 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8662 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 191 200 թեստավորում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ