Մեկնարկում է «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը. Բրյունետը ելույթ կունենա 17 համարի ներքո

13.05.2023 - 23:06 դիտում

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:

Եվրոպայից նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին, որոնք ներկայացված են ստորև:

Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն նաև մրցույթին չմասնակցող երկրները. այս եղանակով քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլում պայքարում են հետևյալ երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Ալբանիա, Կիպրոս, Էստոնիա, Բելգիա, Ավստրիա, Լիտվա, Լեհաստան, Ավստրալիա, Սլովենիա, Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ