Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման երթը

Աննա Կոստանյան 22.02.2021 - 18:42
22.02.2021 - 18:42 դիտում

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) մեկնարկել է ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը:

Երթն կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով:Ըստ նախապես հայտարարվածի՝ երթի մասնակիցները կհասնեն Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա:

«Հայրենիքի փրկության շարժում» մեջ ընդգրկված կուսակցությունները, միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: « Եվ մենք միասին՝ մեր ժողովրդի աջակցությամբ հասնելու ենք դրան: Այս ամենի պատասխանատուն ինքն է՝ իբրև պետության ղեկավար: Մենք շարունակելու ենք մեր անհնազանդության խաղաղ բողոքի ակցիաները»,-ասաց նա:

Սաղաթելյանը, խոսելով շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարած Ա և Բ պլանների մասին, նշեց, որ դրանցից հետո մեկ պլան ևս կա: Նա վստահեցրեց, որ գնում են սահմանադրական ճանապարհով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ