Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են և 2021թ․-ի նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022թ.-ի հունվարի 10-ը` տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

1. ՀՁ “Shanxi Construction Investment Group” (“SCIG”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “SHANXI Hydrologic Construction Bureau” (“SHECB”, Չինաստան)
2. ՀՁ “Dongfang Electric International Corporation” (“DECI”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “China Road and Bridge Corporation” (“CRBC”, Չինաստան)։

Տարածքի ուսումնասիրության հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին ՀՏԶՀ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղ» գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը։




• Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում,
• Ախուրյան գետի (Արփի լիճ ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։




