Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Աննա Կոստանյան 5.08.2022 - 14:17
5.08.2022 - 14:17 դիտում
🛣Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300 – կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։
✔️Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։
Բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։ Այնպես որ՝ տարածաշրջանում ապրողները մեծ հույսեր են կապում ճանապարհի հիմնանորոգման հետ։
✔️Նշենք, որ շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ