Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Աննա Կոստանյան 20.09.2021 - 18:40
20.09.2021 - 18:40 դիտում
Ռուսական Aeroflot ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացնել նաև Գյումրիի  «Շիրակ» օդանավակայան։
Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։
«Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ