Մեկնարկել են Ռուսաստանի Բալթյան նավատորմի մասշտաբային վարժանքները

9.06.2022 - 19:31 դիտում

Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզում մարտական պատրաստության զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ Բալթյան նավատորմի մասշտաբային վարժանքները, որոնցում ներգրավված են շուրջ 60 ռազմանավ, ավելի քան 40 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև 2000 միավոր ռազմատեխնիկա:

ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ մինչև հունիսի 19-ը նախատեսված զորավարժությունների նպատակն է բարձրացնել Բալթյան նավատորմի ռազմական հրամանատարության և ողջ անձնակազմի պատրաստվածության մակարդակը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Բալթյան նավատորմի զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային զորավարժությունների ֆոնին։ Հունիսի 5-16-ը Բալթիկ ծովի կենտրոնական և հարավային հատվածներում, ինչպես նաև Գերմանիայի, Շվեդիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների առափնյա զորավարժարաններում անցկացվում են Baltops 2022 զորավարժությունները։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 14 երկիր, 44 նավ և շուրջ 100 ինքնաթիռ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ