Մեկնարկել են «Պոբեդա» ավիաընկերության Սոչի – Գյումրի- Սոչի երթուղով չվերթերը

Աննա Կոստանյան 30.10.2023 - 15:11
30.10.2023 - 15:11 դիտում

«Պոբեդա»ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկել է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ