Մեկնարկել են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները

Աննա Կոստանյան 8.11.2022 - 18:34
8.11.2022 - 18:34 դիտում
2022թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները։
Աշխատանքների մեկնարկին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Շինարարի հետ տեղում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող բազմաթիվ հարցեր։
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ