Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է հակաօդային պաշտպանության հնարավորություններով զինված ավիակիր

4.03.2026 - 00:00 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը՝ Միջերկրական ծով ուղարկելով հակաօդային պաշտպանության հնարավորություններ ունեցող ավիակիր, որի վրա կան նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող ուղղաթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

«Մեծ Բրիտանիան լիովին հանձնառու է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանական ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար», – ասել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիան Կիպրոս կղզում ունի ռազմական բազաներ, և դրանցից մեկը՝ Ակրոտիրին, երեկ երկու անգամ հարձակման է ենթարկվել «Շահեդ» հրթիռներով։ Ենթադրվում է, որ դրանք արձակվել են Իրանից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ