«Մեծերի քաղաք Գյումրի». ֆոտոցուցահանդես Գյումրիում

Հրաչ Սահակյան 18.05.2023 - 17:42
18.05.2023 - 17:42 դիտում

Գյումրու հայտնի ու անհայտ փողոցների եւ շենքերի ու եկեղեցիների մասին է՝ սեւ ու սպիտակով, բայց յուրահատուկ լույս պարունակող այս ֆոտոցուցահանդեսը։ Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամը, Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում մայիսի 18-ին, թանգարանների միջազգային օրվան նվիրված, ներկայացնում է Մոսկվայի պետական թատերական ինստիտուտի ուսանող Արթուր Մխիթարյանի «Մեծերի քաղաք Գյումրի» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Խորհրդանշականն այն է, որ Գյումրիում չապրած ու ստեղծագործողը նկարներով պատմում է Գյումրու ու գյումրեցի մեծերի մասին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ