Մեծամորում ավտոմեքենա է այրվել

Աննա Կոստանյան 14.04.2026 - 13:09
14.04.2026 - 13:09 դիտում

Ապրիլի 14-ին՝ ժամը 10։11-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 10։43-ին։ Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ