«Ատոմակայանի հետ կապված ես արդեն ասացի՝ այն, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, դա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը: Հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Հարավային Կորեա և Չինաստան»,- նշեց նա:
Այստեղ ամենակարևորը գինն է, թե ի՞նչ է արժանալու դա։ Արտոմակայան, որ կառուցվեց, պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի տակը, որպեսզի ներդրված գումարը վերադառնա։ Հիմա կան գործընկերներ, որ մեզ շտապեցնում են, ասում են՝ պետք է որոշում կայացնել։ Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նյուանսները հասկանանք, որովհետև եթե մենք, ենթադրենք, 5 միլիարդ, 4 միլիարդ, 6 միլիարդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք, և ուրանի գինը 4-5 անգամ բարձրացավ, 10 անգամ բարձրացավ, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք շատ լուրջ հարցեր են, և բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով մենք պետք է քննարկենք»,- ասաց վարչապետը։
