Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը

Աստղիկ Խաչատրյան 11.02.2026 - 18:57
11.02.2026 - 18:57 դիտում

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։
ՔԿ-ից 1lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելը, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելը, առանձնապես խոշոր չափերով խարդախությունը և փողերի լվացումը հոդվածներով: Նա ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ