Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 11.04.2023 - 21:03
11.04.2023 - 21:03 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ