Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

9.04.2023 - 21:30 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ