Մարտունի և Մարտակերտ քաղաքներում նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Գոհար Ստեփանյան 23.02.2021 - 10:29
23.02.2021 - 10:29 դիտում
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում։
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն ականազերծման ծրագրի շրջանակներում պայթեցման գործողություններ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, դրա հետ մեկտեղ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում։ Տեղեկատու հեռախոս՝ 911։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ