Հանրապետության տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, հատկապես գիշերը, ձյան տեսքով, մարտի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Մարտի 21-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ը ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։