Մարտի 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ

Աննա Կոստանյան 19.03.2026 - 16:06
19.03.2026 - 16:06 դիտում

Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-23-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ