Մարտի 16-ին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարհանման միջոցառում

Աննա Կոստանյան 15.03.2021 - 14:26
15.03.2021 - 14:26 դիտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարհանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները:

Շիրակի մարզպետարանից հորդորում են չանհանգստանալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ