Մարտի 1-ից մայիսի 12-ը կհայտարարվեն 25-օրյա վարժական հավաքներ

Աննա Կոստանյան 2.02.2023 - 13:01
2.02.2023 - 13:01 դիտում

2023 թվականի մարտի 1-ից մայիսի 12-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքներ անցկացնելու որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում: Հավաքներին կներգրավվի մինչեւ 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպա¬յական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է 25 օրացուցային օր ժամկետով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ